One Caucasus-ը իրենից ներկայացնում է ինտերդիսցիպլինար և երկարաժամկետ ծրագիր , որը հիմնվել է Վրաստանում 2014 թվականին: Միջոցառումը տեղի է ունենում Մառնեուլիի շրջանում Ադրբեջանին և Հայաստանին սահմանամերձ փոքր գյուղ՝ Ծերաքվում:
Մենք ընտրել ենք Մառնեուլին , քանի որ այն հայտնի է, որպես մի շրջան, որտեղ տարիներ շարունակ կողք-կողքի խաղաղ ապրում են բազում էթնիկ և կրոնական խմբեր:
Կովկասը համարվում է բազում հակամարտությունների տարածաշրջան, այդ պատճառուվ մեր նպատակն է հատկացնել անվտանգ և ոգևորիչ միջավայր ողջ Կովկասի տարածաշրջանի երիտասարդների հանդիպումների և համագործակծության համար:
One Caucasus-ը միավորում է երաժիշտներին, արվեստագետներին, անիմատորներին, ճարտարապետներին և կամավորների Կովկասի տարածաշրջանից և ամբողջ աշխարհից
Բայց կարևորագույնն այն է, որ One Caucasus-ը համագործակցում է տեղական համայնքների հետ: Միասին մենք հիմնել ենք կրթական ծրագիր Հայկական, Ադրբեջանական և Վրացական գյուղեի երեխաների համար:
Այս տարի, առաջին անգամ Կովկասի պատմության մեջ, մենք պատրաստվում ենք ընդգրկել Մառնեուլիի շրջանի քաղաքացիներին առաջադեմ ժողովրդավարական գործիք՝ «մասնակցային բյուջեի» մեջ: Այս գործիքի օգնությամբ քաղաքացիները կունենան անմիջական ազդեցություն տեղական կառավարության բյուջեի վրա:
Մենք փոխում ենք աշխարհը մեր գործունեությամ, դու կարող ես լինել այս ամենի մասնիկը – միացիր մեզ Ծերաքվիում (Մարնեուլի, Վրաստան) 2015 թվականի օգոստոսի 27-ից 29 –ը: