-->
Ձեզ ենք ներկայացնում One Caucasus 2017 միջազգային փառատոնի ծրագիրը :
One Caucasus-ի ժամանակ կազմակերպվող միջոցառումների մեծ մասը մեր մանկավարժները, արվեստագետները, ճարտարապետները և երաժիշտները կներկայացնեն փառատոնի օրերին:
Հրավիրում ենք Օգոստոսի 24-ին, 25-ին, 26-ին և 27-ին միանալ Կովկասի միակ փառատոնին, որի մուտքը, տեղափոխումն ձառատոնի օրերին (Թբիլիսի-Ծերաքվի-Թբիլիս) և բնակության վայրն անվճար են (ճամբարային հատվածում):
Մենք հպարտենք ներկայացնելու One Caucasus փառատոնի գլխավոր և անսահման տաղանդավոր երաժիշտներից մեկին՝ Պակո Սարր-ին (Pako Sarr) !
Պակո Սարրը (Soweto Youth Boys, ARRA, Pako Sarr Band) ճանաչված արվեստագետ է Սենեգալից, որը ներկայումս բնակվում է ԼԵհաստանում:
Դա կլինի նրա 4րդ տարեդարձը ''One Caucasus'' փառատոնին:
Այս տաղանդավոր երաժիշտը,երգահանը և պրոդյուսերը ճանաչված է իր յուրօրինակ տարբերվող ձայնով և կիթառ նվագելու գերազանց հմտությամ: Նա երգում է վոլոֆի լեզվով, անգլերեն և ֆրանսերեն: Նրա երաժտությունն առանձնանում է աֆրիկյան արմատների և արևմտյան ներգործության համադրությամբ: Նա ակտիվ է միջազգային երաժշտական բեմահարթակում՝ արտահայտելով իրեն այնպիսի ոճերում, ինչպիսիք են աֆրոն,ռեգգաեն,ռոքը և սոուլը: Բազմաթիվ երաժշտական և արվեստի միջոցառումներին նա կատարումներ է ունեցել տարբեր խմբերի և երգիչների հետ, ինչպիսիք են, օրինակ,վրացական խմբեր 33A-ն, Chveneburebi-ին, Gordela-ն, Zumbaland-ն:
Պակո Սարն եղել է One Causacus փառատոնի երաժշտական տնօրենը 2016 թվականին, և ինչպես ցույց է տվել այնցյալ տարվա փորձը մենք ունեցել ենք հրաշալի երաժշտական ծրագրեր և համագործակցություններ Պակո Սարրի` իր աշխատանքի հանդեպ ունեցած նվիրվածության և մեծ սիրո: Այս տարի ևս նա կլինի One Caucasus փառատոնի երաժշտական տնօրենը, իսկ դա նշանակում է, որ մենք կունենանք ավելի շատ անմոռանալի երաժշտական նախագծեր և հիանալի ստեղծագործություններ:
Մենք ուրախ ենք տեղեկացնելու, որ Կովկասի լավագույն կանացի խմբերից մեկը՝ Գորդելա-ն (TSU Gordela – Վրաստան), կմիանա մեզ այս տարի One Caucasus փառատոնին: Առաջին անգամ նրանք ելույթ կունենան Փսիո Քրյու (Psio Crew - Լեհաստան) խմբի հետ:
TSU Gordela- ն վրացական ժողովրդական խումբ է, որը ստեղծվել է 2007 թվականին Թբիլիսիի Իվան Ջավախիշվիլիի անվան պետական համալսարանում: Խմբի ղեկավարն է Վլադիմիր (Տամազ) Մամալաձեն: «TSU Gordela» -ն կատարում է պոլիֆոնիկ ժողովրդական երգեր ինչպես կապելլայով, այնպես էլ տարբեր երաժշտական գործիքների ուղեկցմամբ:
Խմբի անդամները նվագում են ամենահին ժողովրդական գործիքների վրա, ինչպիսիք են պանդուրին, չոնգուրին, չինիրին, քնարը/չանգին, փայտե փողային գործիքների՝շվի, սալամուրի, չիբոնի, լարչիմի, հարվածային գործիքների վրա՝ դհոլ, դափ և ակորդեոն:
Չնայած խումբն ունի 10 տարվա պատմություն, սակայն այն արդեն բավականին հայտնի է և արժանացել է փառատոններին բազմաթիվ երաժշտական մրցանակների: Այդ ամենը վկայում է Գորդելայի անձնակազմի բարձր պրոֆեսիոնալիզմի մասին:
Ինչպես նրբագեղ գետը, որը լրահամալրում է և անընդհատ փոփոխում լանդշաֆտը, այնպես էլ Վիշապ խմբի երաժշտությունը տարածվում է հայկական պատմության հսկա, լեգենդար շերտագծերի միջով, ապա վազում և սահում է առասպելից, լիրիկական պոեզիայից և մետաֆիզիկայից դեպի ուրախ երգերի և հողագործի երգերի տիրույթները:
Վիշապը (Vishup) հիմնադրվել է Հայաստանում «Բամբիռ» հայկական հայտնի խմբի անդամ՝ ֆլեյտիստ, վոկալիստ և կիթառահար Արիկ Գրիգորյանի կողմից, 2015 թվականին՝ երբ Արիկ Գրիգորյանը սկսել է աշխատել թմբկահար Էդուարդ Հարությունյանի, Հայկ Կարապետյանի հետ, և այս համագործակցությունը անվանվել է «Արիկ Բամբիռի նախագիծ»: Այնուհետև՝ 2016 թ.-ին, ծրագիրը տեղափոխվել է Լոս Անջելես, և խմբին միացել են նոր անդամներ, այդ թվում վոկալիստ և դաշնակահար Արենի Ագբաբյանը, թավջութակահար Արտյոմ Մանուկյանն և թմբկահար Վարդան Դուվենդջյանը: Ապա նա վերադարձավ Հայաստան, և այլ երաժիշտներ, ինչպիսիք են Լևոն Առաքելյանը, Քրիստին Եղիազարյանը և Ամալյա Հակոբյանը, համալրեցին խումբը:
Մենք պատիվ ունենք տեղեկացնելու, որ աշխարհահռչակ խումբ «Նաթիգ Ռիթմ»-ը ելույթ կունենա «One Caucasus 2017» (Մեկ Կովկաս 2017) փառատոնին: Դհոլ -նագարի հռչակավոր երաժիշտը, ով ծնվել է Կովկասում, Նաթիկ Շիրինովը, հեղափոխել է հարվածային տեխնիկան, որպեսզի դառնա Ադրբեջանում այս ռիթմի առաջին կոմպոզիտոր - երաժիշտը, և շրջել է աշխարհով որպես Ալիմ Կասիմովի անսամբլի անդամ 1999 թ.-ից 2007 թ.-ին, իսկ այժմ նա «Նաթիգ Ռիթմ» խմբում է և փոխանցում է իր ստեղծագործական էներգիան՝ մրցանակներ ձեռք բերելու և նորարարական կոմպոզիցիաներ ստեղծելու համար:
One Caucasus 2017-ի ժամանակ ՛՛Նաթիգ Ռիթմ՛՛-ը (լրահամալրված կազմով՝ 10 հոգնանոց խումբ!) կաշխատի այլ երկրների և երաժշտական տարբեր ոճեր ունեցող երաժիշտների հետ: Եվ այսպես, բացի այն, որ մեզ մոտ տեղի կունենա Կովկասյան կենդանի երաժշտության մեծագույն համերգներից մեկը, մենք նաև կունենանք այլ նոր միջազգային երաժշտական պրեմյերա-նախագծեր!
Նաթիգը ՛՛Նաթիգ Ռիթմ՛՛ խմբի հետ 2001 թվ-ին Geumsan-ում հարվածային արվեստի միջազգային փառատոնին արժանացել է Գրան-Պրի մրցանակին: 2012 և 2014 թվականներին Նաթիգը ելույթներ էր ունենում և կազմակերպում էր մաստեր-դասեր Շվեյցարիայում՝ Մոնտրյոյում, ջազային փառատոնին:
Transkaukazja, ArtZona և One Caucasus –ից ձեռք բերված մեր փորձը ապացուցեց, որ հայտնի երաժիշտների հետ համերգի կազմակերպումը լավ է, սակայն շատ ավելի լավ է ստեղծել տարածք մասնագիտակված պրոֆեսիոնալ երաժիշտների համար, որոնք գալիս են տարբեր երկրներից, մշակույթներից, երաժշտական ոճերից միասին աշխատելու համար: Այսպիսի նախագծերից որոշները մենք խմբավորել ենք "Caucasus+. Collection vol.#1: Georgia+" երաժշտական հավաքածուի մեջ (այն Վրաստանի ու Լեհաստանի, Սենեգալի, Ջամայկայի և ուրիշ այլ երաժիշտների հանդիպումների հիասքանչ արդյունքներն է): Հավաքածուն կլինի հասանելի One Caucasus փառատոնին` կազմակերպան վայրում:
Եթե դուք ուզում եք միանալ ոգեշնչող երաժշտական արկածին և աշխատել Կովկասից ու աշխարհի այլ տարածքներից լավագույն երաժիշտների հետ` մասնակցե'ք մեր դիմումների հավաքգրմանը:
Այս տարի մենք ունենք քո համար հատուկ նվեր: Ընտրված երաժիշտները, ովքեր կդիմեն փառատոնի մասնակցության համար և կստեղծեն ամենաոգեշնչող միջազգային երաժշտական համագործակցությունները Վրաստանում One Caucasus փառատոնի ժամանակ, կհրավիրվեն սեպտեմբերի վերջին Վարշավա, Լեհաստան` Transkaukazja 2017 Միջազգային Փառատոնին (կազմակերպիչները կհոգան ճանապարհորդության հետ կապված բոլոր ծախսերը դեպի Լեհաստան և կաջակցեն ընտրված երաժիշտներին դեպի Լեհաստան ճանապարհորդության հարցերում):
Մենք հպարտ ենք ներկայացնելու One Caucasus 2017 Փառատոնի առաջին գլխավոր մասնակցին. առաջատար լեհական խումբ, որը համադրում է Լեհաստանի սարերի ժողովրդական երաժշտությունը ժամանակակից ձայների և հիասքանչ էներգիայի հետ` Psio Crew!
One Caucasus 2017 Փառատոնին Psio Crew – ն աշխատելու է Կովկասի և այլ ուրիշ մի շարք երաժիշտների հետ: Այս մեջազգային երաժշտական նախագծի պրեմյերան կլինի One Caucasus Փառատոնի բացման գիշերը (Հինգշաբթի, Օգեստոսի 24-ին, 2017)!
Psio Crew-ն ձևավորվել է 2004 թվականին Բիելսկո-Բիալայում, Լեհաստան: Այն ավանդական պիոներական մեղեդիները միավորում է թմբուկի և բասի տարրերի հետ, թրիպ-հոպի և դաբի` տեղափոխելով երաժշտական բեմը արտերկիր և դարձնելով ստեղծված յուրօրինակ խումբը լեռնային թմբուկային հնչյուններով խմբի ճանաչելի բնութագրիչ: Այս խմբի մասնակցությունը One Caucasus Փառատոնին լավ լուր է հատկապես խորը ժողովրդական արմատներ ունեցող էլեկտրոնիկ երաժշտության սիրահարների համար. Psio Crew – ն վերադառնում է:
CHVENEBUREBI - ին Վրացական ամենահայտնի խմբերից մեկն է, որը մասնագիտացել է ավանդական վոկալ պոլիֆոնային երաժշտության մեջ` համադրելով այն ավանդական գործիքներով: Խմբի մասնակիցները ներկայացնում են ''երաժշտական ընտանիքներ'', որոնք արմատներով Վրաստանի տարբեր շրջաններից են, իսկ որպես արդյունք նրանց երաժշտությունն ունի ոճերի անկրկնելի համադրություն: Կատարումների ժամանակ երաժշտությունից բացի խումբը ներկայացնում է ավանդական վրացական արտահագուստը և պարերը` հաճախ ընդգրկելով լսարանի մասնակցությունը: CHVENEBUREBI կոնցեպտը կայանում է իր լսարանի մոտ ուժեղ էմոցիաների առաջացման մեջ, որը կարող է արտահայտվել անգամ տխրության արցունքներով մեդիտացիայի ընթացքում և որպես երաժշտության ազդեցության վերջնական արդյունք` երջանկության ժպիտով:
Պակո Սարրը (Soweto Youth Boys, ARRA, Pako Sarr Band) հայտնի արվեստագետ է Սենեգալից, որն այս պահին բնակվում է Լեհաստանում:
Այս տարի կլինի նրա երրորդ այցը One Caucasus Փառատոնին:
Այս տարի` օգոստոսին, վրացական լավագույն ռեգգաե խումբը պատրաստվում է ունենալ իրենց առաջին ելույթը << One Caucasus >> փառատոնին: Այլ երկրներից այցելող մյուս կարկառուն երաժիշտների հետ միասին նրանք կստեղծեն Կովկասում երբևէ հավաքված ամենամեծ ռեգգաե երաժշտական նվագախումբը:
Ռեգգաեի և վրացական բազմահնչյուն երաժշտական համադրության առկայությունը դարձնում է վրացական REGGAEON խմբի կատարումները յուրահատուկ, որոնք հնարավոր չէ լսել մեկ այլ տեղ:
Էջ 1, 2-ից